Ձեր ականջները հաճա՞խ են կարմրում. ո՛չ, դա ամենևին էլ չի նշանակում, թե խոսում են ձեր մասին. պատճառը շատ ավելի լուրջ է

Ժողովուրդն ասում է. երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց արդյո՞ք այդպես է: Բժիշկներն այլ բացատրություն ունեն. կարմրած ականջը վկայում է, որ լուրջ հետազոտության կարիք է զգացվում:

Ականջները վառվում են, դա վկայում է՝

Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքի մասին,
Բացասական հույզերի մասին․ ցանկացած սթրես, վախ առաջացնում է հաճախասրտություն: Սիրտը ջանասիրաբար արյուն է մատակարարում:
Վախի մասին․ վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը:
Եղանակային անբարենպաստ պայմանների մասին,
Ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին,
Չափազանց նեղ գլխարկի մասին։
Ականջները կարող են կարմրել և այրոցի զգացողություն առաջացնել մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝

Հորմոնալ դիսբալանս, Ինֆեկցիա,
Հիպերտոնիա,Ցրտահարվածություն,
Ալերգիա, Ինսուլտ, Վնասվածք,
Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում:

Facebook Comments