Մաքրում ենք տունը բացասական էներգետիկայից

Տան մեջ կուտակված բացասական էներգետիան առաջացնում է հոգնածություն ու լարվածություն, վեճեր, ֆինանսական կորուստներ ու հիվանդություններ: Ուստի, տան էներգետիկան հարկավոր է ժամանակ առ ժամանակ մաքրել:

Իսկ ինչպես հասկանալ, որ տունը լի է վատ էներգիայով և «բուժման» կարիք ունի: Հետևյալ նշաններով՝ միջատները շատանում են, կորցնում եք իրեր, հիվանդանում են ընտանեկան կենդանիներն ու բնակիչները, չորանում ծաղիկները, տանը զգում եք թուլություն, լարվածություն, անտարբերություն, տեսնում եք վատ երազներ և այլն:

Էներգետիկայի մաքրություն կարելի է անել տարվա մեջ 3-4 անգամ, ինչպես տան հիմնական մաքրությունը:

Քայլ 1 Մաքրեք նախ սեփական էներգետիկան

Մինչև տան մաքրությանն անցնելը նախ պետք է մաքրել սեփական էներգետիկան: Դրա համար անհրաժետ է աղով լոգանք ընդունել. ջրի մեջ լուծված աղն օգնում է մաքրել վատ էներգիան: Պետք է սովորական կերակրի աղը մերսման շարժումներով քսել մարմնին ու ցնցուղ ընդունել:

2. Պատրաստվեք տան մաքրությանը

Ազատվեք հին ու անպետք իրերից: Այն, ինչ մեկ տարուց ավել է, չենք օգտագործում, իր մեջ կուտակում է բացասականը: Տանը երբեք մի պահեք ջարդված սպասք, կեղտոտ հագուստ: Կարգի բերեք նաև զգեստապահարանը:

Անհրաժեշտ է մի քանի տերև

արևքուրիկ, պոպղակ (зверобой),

տատասկափուշ (чертополох) կամ

ցախի (հավամրգազգիների ընտանիքին պատկանող թփաբույս) (Вереск)

Սովորական կամ սուրբ ջուր ցողեք տան բոլոր անկյուններում, այնուհետև տերևներն այրեք ու մխացող կրակը շրջեք տան մեջ՝ պատկերացնելեվ, ինչպես են ոչնչանում բասասական լիցքերը:

3. Մաքրեք տունը մոմերով

Վառեք եկեղեցուց կամ խանութից գնված մոմեր ու ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջեք տան մեջ: Սկսեք մուտքի դռնից՝ բացասական էներգիայի դարպասներից:

4. Վերջում լվացրեք ձեր ձեռքերը

Երբ տան մաքրությունն ավարտեք, լվացրեք ձեռքերն ու դրանք ևս ազատեք բացասականից: Կարող եք լվանալուց հետո մեկ անգամ էլ աղով լվանալ ու թողնել, որ չորանա:

5. Կրկնակի մաքրություն

Որպեսզի ստուգեք՝ արդյոք արդյունավետ է եղել մաքրությունը, և կա արդյոք կրկնակի մաքրության կարիք, մոմ մառեք և սպասեք մինչև կեսն այրվի: Երբ մոմակալի կամ ափսեի վրա հայտնվի հալված մոմը, նայեք դրա ձևին: Եթե այն անճոռնի է ու մուգ գույնի, ապա մաքրությունը լավ արված չէ, իսկ եթե գեղեցիկ է, գույնն էլ՝ պարզ, ապա առաջադրանքը լավ եք կատարել:

Պրոֆիլակտիկայի համար

Շատ օգտակար է տանը մոմեր վառելը: Հատակը կարելի է շուտ-շուտ լվանալ բուսական հավելումներով: Որքան հնարավոր է հաճախ մաքրեք տունն ու ազատվեք անցանկալի էներգետիկայից:

Facebook Comments